Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
![]() Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 11-13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությաւթյամբ։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 11-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 11-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 27․5°C (2006թ.) Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթնալ այստեղ: |

«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ավան վարչական շրջանում է (տեսանյութ)
5519:36
«8 տարում 8 միլիարդ դոլար են լափել». Ռոբերտ Քոչարյանը խոստանում է գործող իշխանություններին հոգնա անել (տեսանյութ)
5419:30
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը Գյումրիում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6819:18
«Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան (լուսանկար)
11318:42
Արթուր Օսիպյանը չի դադարեցնի հացադուլը, մինչև Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի (տեսանյութ)
7718:30
«Արի կառավարական առանձնատունը սարքենք զինվորների վերականգնողական կենտրոն, ես գույքը կտամ». Գագիկ Ծառուկյան
7318:06


