Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 ապրիլի, 2026 թ.

«Շուն կռվացնողաց գնդում թեմա է պտտվում, որ մենք Եվրոպայից փողեր ենք ստացել»․ Օվսաննա Հովսեփյան

54
Այսօր, 12:30
«Շուն կռվացնողաց գնդում թեմա է պտտվում, որ մենք Եվրոպայից փողեր ենք ստացել»․ Օվսաննա Հովսեփյան

Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուն կռվացնողաց գնդում թեմայա պտտվում, որ մենք էս ամեն ինչն անում ենք, որովհետև Եվրոպայից փողեր ենք ստացել, ո՞վ ա առանց շահ կենդանու համար մի բան անում:
Իրենց համախոհ Հայկ Մանասարյանն իրա եթերում ասել էր, որ օրենքի համար պետությունը Եվրոպայից փողեր ա ստանում, իսկ իրանք նույնիսկ էդ պարզ բանը չեն կարողացել հասկանալ, ու իրանց թվացել ա էդ փողերը մենք ենք ստանում:
Ինչևէ:
Բնականաբար, մարդիկ, ում համար շունը բացառապես եկամուտի աղբյուր ա (բուծում, վաճառք, խաղադրույք) ի վիճակի չեն հասկանալու մարդկանց, ովքեր կարան և մի բան անեն ու տակը ֆինանսական շահ չլինի: Իրենց ուղեղը դա ընկալելու ունակ չի, ուղեղի նեյրոնների մեջ էդ կապերը չկա: Եթե կենդանու հետ կապված բան ես անում, ուրեմն շահ կա, եթե չկա, բա էլ խի՞ ես անում... չեն հասկանում, ի վիճակի չեն: Էդ իրենց համար ոնց որ ասենք չինարեն լեզուն, չեն հասկանում ու վերջ:
Չեն հասկանում, խի՞ պիտի դու ուզես կենդանուն լավ լինի, եթե դրա մեջ ֆինանսական շահ չկա, «բա ձեր օգուտը դրանից ո՞րն ա»:
Չեն հասկանում, որ մարդու սիրտն ուղղակի կարա ցավա կենդանու համար...
Ուղղակի, հենց էնպես, սիրտը ցավա, առանց շահի:
Որ, երբ որ տեսնում ես փողոցում կենդանի են ծեծում ու խառնվում ես, պարտադիր չի շահ ունենաս:
Երբ որ տեսնում ես շուն են կռվացնում՝ խառնվում ես, պարտադիր չի շահ ունենաս:
Երբ որ կենդանին վիրավոր ա՝ օգնում ես, պարտադիր չի շահ ունենաս:
Երբ որ դրսի ձագի համար սիրտդ ցավումա, տանում ես տուն, որ տեր գտնես՝ պարտադիր չի շահ ունենաս:
Բայց սա դժվար ա բացատրել մարդկանց, ում համար իրենց շները շահի ու եկամուտի աղբյուր են»: