49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ քավորական հարաբերություններ ունեցող Հայկ և Վահե Ղալումյանները հեղափոխությունից հետո նոր պաշտոններ ստացան․ մեկը՝ պատգամավոր, մյուսը՝ Իջևանի քաղաքապետ։ Ապա Հայկ Ղալումյանը 2021-ին դարձավ Տավուշի մարզպետ, իսկ եղբայրը՝ տեղափոխվեց Ազգային ժողով։ Կարելի է ասել, որ այս ընտանիքի պարագայում կիրառելի է «խնամի-ծանոթ-բարեկամ» արտահայտությունը․ Ղալումյան եղբայրների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Իջևանի տեղամասի շահագործման բաժնի պետն էր, ինչպես նաև Տավուշում հայտնի դեմք է՝ տարիներ առաջ հիմնելով և համակարգելով ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը։ Ուսումնասիրեցինք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի 2024 թվականի հայտարարագիրը և պարզեց նրա գույքային վիճակը։ Ըստ հայտարարագրի՝ Հայկ Ղալումյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ին։ Անշարժ գույքի մասով՝ նա ունի միանձնյա սեփականությամբ հողամաս Տավուշի մարզի Իջևանում, որը ստացել է նվիրատվությամբ 2008 թվականի օգոստոսի 11-ին։ Նույն թվականին՝ 2008 թվականի օգոստոսի 11-ին, նվիրատվությամբ ձեռք է բերել նաև բնակարան Իջևանում։ Բացի այդ, Ղալումյանը համատեղ սեփականությամբ ունի բնակարան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2022 թվականի փետրվարի 9-ին։ Նա նաև համատեղ սեփականությամբ ունի արտադրական նշանակության շինություն Տավուշի մարզի Գանձաքար համայնքում, որը ձեռք է բերել 2010 թվականի մարտի 5-ին։ Տրանսպորտային միջոցներից հայտարարագրում նշված է MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։ Ղալումյանը ներդրումներ ունի նաև բանկում․ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ձեռք է բերել 408,000 դրամի բաժնային արժեթղթեր, իսկ 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ևս 905,200 դրամի։ Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7,537,942 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10,000 ԱՄՆ դոլար և 1,000,000 դրամ։ 2024 թվականին Ղալումյանի ընդհանուր եկամուտը կազմել է 49,216,882.12 դրամ։ Այդ թվում՝ Ղալումյանը կատարել է 3,173,599 դրամ վարկի մարման վճարումներ։ Նա անդամակցում է «Զարգացող Տավուշ» հիմնադրամին, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որտեղ զբաղեցնում է Վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնը»։ |

«Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման»․ «Սրբազան պայքար»
7719:24
Սամվել Կարապետյանի գործը մակագրվել է Վահե Դոլմազյանին
9219:00
«Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»․ Լուսինե Մարտիրոսյան
10818:30
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է
8718:12
«Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է»․ ՀՀ ՊԵԿ
10317:48
«Ինչ երգով է ձևավորել իր տեսանյութը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը»․ Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
10317:24
