Առեղծվածային մահվան դեպք Շենգավիթում․ բնակարաներից մեկում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը
![]() Այսօր՝ ապրիլի 9-ին, առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի 5-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում և կարելի է ասել՝ միայնակ էր բնակվում։ Այսօր մինչև ժամը 12։00-13։00-ը նա պատասխանել է իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 13-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ տունը ամբողջությամբ տակնուվրա արված»։ |

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
10314:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
12012:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
14311:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
190Երեկ, 21:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
263Երեկ, 21:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
165Երեկ, 19:24
