«Մերձավոր Արևելքում հաստատված հրադադարը կարագացնի Նեթանյահուի ձերբակալությունը». Արաղչի
![]() Մերձավոր Արևելքում հաստատված հրադադարը կարագացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կալանավորման գործընթացը, կարծում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Նեթանյահուի դատավարությունը կվերսկսվի կիրակի օրը։ Տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, հրադադարը կարագացնի նրա կալանավորումը։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է կործանել իր տնտեսությունը՝ թույլ տալով Նեթանյահուին սպանել դիվանագիտությունը, դա նրանց ընտրությունը կլինի։ Մենք կարծում ենք, որ դա հիմարություն կլինի, բայց մենք պատրաստ ենք դրան», - գրել է նախարարը X սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Jerusalem Post-ը գրել էր, որ Նեթանյահուի դեմ քրեական գործերով դատական լսումները կշարունակվեն կիրակի՝ Իրանի հետ հակամարտության սկսվելու պատճառով դադարից հետո: Նեթանյահուի նկատմամբ մի քանի քրեական գործ է քննվում։ Կաշառք ստանալու ամենալուրջ մեղադրանքներն առաջադրվել են, այսպես կոչված, «4000 գործով», որը վերաբերում է երկրում խոշորագույն հեռահաղորդակցական «Բեզեկ» խմբի շահերի լոբբինգին՝ ընկերության վերահսկողության տակ գտնվող «Walla» հայտնի լրատվական ինտերնետ-ռեսուրսում Նեթանյահուի նկատմամբ դրական վերաբերմունքի դիմաց: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
