«Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման»․ «Սրբազան պայքար»
![]() «Սրբազան պայքար» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ․ «Կոչ՝ բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ժամ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեսնել ազատության մեջ և արդարացված: Խնդրում եմ բոլորին ովքեր համակարծիք են հայտարարությանը տարածել այն, անցնել հղումով և ստորագրել: ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ «Ներքոստորագրող քաղաքացիներս, հայտարարում ենք. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը հասնում են խոշտանգման, քանի որ Սրբազանը չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ թեմի հավատավորները չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքերը: Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, որը համարվում է միասնական աղոթքի դրսևորման ձև և պարտադիր է քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար: Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքերը բավարարելու սահմանադրական իրավունքը, ուստի պետության այսօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որը իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս: Ուստի, պահանջում ենք՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը»: Աղբյուրը` Սրբազան պայքար |

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
7708:24
«Անվտանգ ճանապարհները և սթափ վարքագիծը՝ անվտանգության ապահովման պարտադիր պահանջ»․ Մանե Թանդիլյան
12603:06
«Ամառը երկարել է մեկ ամսով»․ Լևոն Ազիզյան
15902:06
«Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև»․ Գարեգին Բ (տեսանյութ)
155Երեկ, 18:24
«Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները»․ Տիգրան Աբրահամյան
144Երեկ, 17:18
«Քանի՞ անգամ կարելի է նույն սուտը փաթեթավորել ու վաճառել ժողովրդին»․ Արսեն Նիկողոսյան
141Երեկ, 16:36
