Ավստրիա-Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
190
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ., 18:24
![]() Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ավստրիա-Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 9-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: |

«Ամո՛թ Հայաստանին»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5014:42
«Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի»․ Արմեն Աշոտյան
6513:54
«Սամվել Կարապետյանին թույլ չեն տալիս այցելել հոր գերեզմանին»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7213:36
«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ
7913:00
Հայտնի է, թե որ քաղաքական ուժը որ համարի ներքո հանդես կգա քվեաթերթիկում
10512:36
«Արդյո՞ք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը»․ Արթուր Խաչիկյան
12012:18
