«Անհրաժեշտ է, որ հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա»․ Մակրոն
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Այդ մասին նա հայտնել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո։ «Հույս եմ հայտնել, որ հրադադարի ռեժիմը լիարժեք կպահպանվի հակամարտության բոլոր կողմերի կողմից՝ դիմակայության բոլոր ուղղություններում, այդ թվում՝ Լիբանանում։ Սա անհրաժեշտ պայման է, որպեսզի այս հրադադարը լինի հուսալի և երկարատև», - հայտարարել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունը «հնարավոր լավագույն լուծումն է և պետք է ճանապարհ բացի համապարփակ բանակցությունների համար, որոնք թույլ կտան Մերձավոր Արևելքում անվտանգություն ապահովել»։ Մակրոնը նշել է, որ այդ թեման քննարկել է նաև Կատարի, ԱՄԷ-ի, Լիբանանի և Իրաքի առաջնորդների հետ։ Ավելի վաղ Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ քննարկվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը Լիբանանի վրա տարածման հնարավորությունը։ |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
