«Պրոցեսում ծավալվում են ստորջրյա գործողություններ՝ հրդադար թույլ չտալու նպատակն է»․Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ խախտել է բանակցային տասը կետերից երեքը, հետևաբար չկա բանակցության իմաստ: Իրանը մինչ այդ հայտարարել էր, որ Լիբանանը պետք է ներառվի հրադադարի շրջանակ, այլապես հրադադար լինել չի կարող: Այս իրողությունները, իհարկե, ունեն երկու շերտ: Մեկն այն է, որ ըստ ամենայնի պրոցեսում ծավալվում են ստորջրյա գործողություններ, որոնց նպատակն է ամերիկա-իրանյան հրադադար թույլ չտալը: Ինչպես կասեին ֆրանսցիացիները՝ «փտրիր Իսրայելին», և իհարկե բոլոր նրանց, ում համար շահեկան չէ Թրամպի՝ ճահճից դուրս գալը, ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջեյ Դի Վենսի հեռանկարը: Մյուս հանգամանքը այն է, որ առկա իրավիճակը վկայում է պարզ բանի մասին՝ հրադադար խնդրել է ոչ թե Իրանը, ինչպես ինտենսիվ կերպով փորձում է ներկայացնել ԱՄՆ նախագահը, այլ թերևս հենց Նահանգերը: Եթե հրադադար խնդրողը լիներ Իրանը, ապա հազիվ թե Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածից հետո Իրանը դա դիտարկեր բանակցության նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու պատճառ: Եթե Իրանը լիներ հրադադար խնդրողը, ապա ամեն կերպ կփորձեր կառչել այդ հրադադարից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
