«Սա հերթական կռուտիտներով սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է»․ Ռոբերտ Քոչարյան
![]() Արցախը ինքնորոշման ճանապարհին էր․ այդ ճանապարհը երկար էր»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ վարչապետ նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։ «Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն կասկածի տակ չէին դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց իրենք, Մինսկի խմբի համանախագահ լինելով և մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվ Ռուսաստանին ասել՝ դու ճանաչել ես, դրա համար ես էլ եմ ճանաչել, դա ի՞նչ ինքնիշխանություն է, աբսուրդային իրավիճակ է, դա հերթական «կռուտիտների» ճանապարհով սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է։ Այդ նույնը ինքը կարող է ասել Մակրոնին․ Ֆրանսիան չէր ճանաչո՞ւմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մոդելը հետևյալն է․ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև ընդունում էին Մադրիդյան սկզբունքները և ճանաչում էին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Իսկ հանրաքվեն կլիներ Արցախի անկախության ճանաչման վերջնական ակորդը»,- նշել է Քոչարյանը։ Աղբյուրը` Ռոբերտ Քոչարյան |

«Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր». Արմեն Պետրոսյան
803:12
«Ադրբեջանի ծրագրերում չեն տեղավորվում Հայաստանում իշխանության փոփոխության սցենարները». Արա Պողոսյան
7602:06
«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան
8301:06
«Մերցը գլուխ չի հանում, իսկ Ուկրաինայում անտերություն է». Թրամփ
9700:53
«Արարատ սարը, Հայաստանի նախկին մայրաքաղաքներ Անին ու Կարսը և Նախիջևանը. ինչպես կորցրեցինք». Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 20:06
Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան
154Երեկ, 18:11
