«Ռուսաստանը Հայաստանից ուզում է ընդամենը ռացիոնալ, ոչ թշնամական քաղաքականություն»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Ռուսաստանը Հայաստանից ուզում է ընդամենը ռացիոնալ, ոչ թշնամական քաղաքականություն»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Ռուսաստանն ուզում է, որ փոխադարձ շահերը հարգվեն։ Ռուսաստանը Հայաստանից ուզում է կանխատեսելի, հարգալից վերաբերմունք և ինքն էլ պատրաստ է Հայաստանի նկատմամբ վարել կանխատեսելի և հարգալից քաղաքականություն՝ այն, ինչ եղել է միշտ, երբեք ճնշման փորձ չի եղել։ Եվ մենք շահում էինք այդ հարաբերություններից։ Մենք միջին հաշվով, 10 տարվա ընթացքում գազը գնել ենք 60 դոլարով՝ մի քանի անգամ ավելի էժան, քան մյուս երկրները՝ եվրոպական։ Ես համոզված եմ, որ հնարավոր է Ռուսաստանի հետ բոլոր հարցերում լեզու գտնել․․․ Ռուսաստանի հետ մեր շահերը շատ հարցերում համընկնում են, մեր տնտեսությունները փոխլրացնում են միմյանց, և պետք է վարել հայամետ, հայակենտրոն քաղաքականություն»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Աղբյուրը` Ռոբերտ Քոչարյան |

«Իրանը «ամենախիստ ձևով» կկանխի ռազմանավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած փորձ». ԻՀՊԿ
6609:45
Իսլամաբադում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
7309:28
«Հիշեք այս դրվագն ու Մակրոնի մատը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8009:06
«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
11401:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
10800:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
194Երեկ, 23:21
