Սպիտակ տունը հայտնել է, որ Իրանը համաձայնել է հարստացված ուրանը փոխանցել ԱՄՆ-ին
626
Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2026 թ., 23:33
![]() Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը համաձայնել է իր հարստացված ուրանը փոխանցել Միացյալ Նահանգներին։ «Սա նախագահի և նրա բանակցային թիմի առաջնահերթությունների ցանկի վերևում է, քանի որ նրանք մտնում են քննարկումների հաջորդ փուլ։ Եվ սա կարմիր գիծ է, որից նախագահը մտադիր չէ նահանջել․ նա վճռականորեն է տրամադրված դրան հասնելու համար։ Մենք հույս ունենք, որ դա կարող է իրականացվել դիվանագիտական ճանապարհով», - լրագրողներին ասել է Լևիթը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Լևիթին խնդրել են պարզաբանել, թե արդյոք իրանցի պաշտոնյաները ազդանշաններ են ուղարկել, որոնք ցույց են տալիս, որ Թեհրանը պատրաստ է հանձնել իր միջուկային վառելիքը։ «Այո՛, նրանք դա արել են», - պատասխանել է նա։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
