«Գարեգին Բ-ն ընդունել է Հայր Թոմաս Շվարցին և եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
![]() Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնում է․ «Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հանդիպմանը Հայր Թոմաս Շվարցը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ ընդգծելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել՝ տեղում ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և եկեղեցական ու հասարակական կյանքի ներկա իրողություններին։ Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը, արձանագրեց, որ պատմության ամենադժվար պահերին Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։ Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին ու զարգացումներին։ Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տեղահանված արցախահայերին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին»։ Աղբյուրը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
7708:24
«Անվտանգ ճանապարհները և սթափ վարքագիծը՝ անվտանգության ապահովման պարտադիր պահանջ»․ Մանե Թանդիլյան
12603:06
«Ամառը երկարել է մեկ ամսով»․ Լևոն Ազիզյան
15902:06
«Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև»․ Գարեգին Բ (տեսանյութ)
155Երեկ, 18:24
«Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները»․ Տիգրան Աբրահամյան
144Երեկ, 17:18
«Քանի՞ անգամ կարելի է նույն սուտը փաթեթավորել ու վաճառել ժողովրդին»․ Արսեն Նիկողոսյան
141Երեկ, 16:36
