«Իրանում ուրանի հարստացում չի լինի»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ուրան չի հարստացնի։ «Միացյալ Նահանգները սերտորեն կհամագործակցի Իրանի հետ, որտեղ, մեր կարծիքով, շատ արդյունավետ ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել։ Ուրանի հարստացում չի լինի, և Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի (B-2 ռմբակոծիչների հարվածներից) խորը թաղված ողջ միջուկային «փոշին»»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։ Նրա խոսքով՝ համապատասխան օբյեկտները գտնվում են ԱՄՆ տիեզերական ուժերի «արբանյակային դիտարկման» ներքո, և հարձակման պահից ի վեր ոչինչ դուրս չի բերվել։ Նշենք, որ հրադադարի մասին հայտարարությունից հետո Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ Վաշինգթոնը ընդունել է Թեհրանի 10 կետանոց առաջարկը, որոնց թվում էր Իսլամական Հանրապետության ուրան հարստացնելու իրավունքը։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
