Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 ապրիլի, 2026 թ.

«Իրանը ոգու և արիության իսկական դաս ցույց տվեց աշխարհին»․ Վահե Լոռենց

69
Այսօր, 03:06
«Իրանը ոգու և արիության իսկական դաս ցույց տվեց աշխարհին»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանը ոգու և արիության իսկական դաս ցույց տվեց աշխարհին։ Ցույց տվեց, թե ինչպես կարելի է դիմակայել զորեղ թշնամիներին։ Այս դասն աշխարհը կսերտի, բայց ավաղ, հայը չի սերտի։ Հայության մեծ մասի համար, դեռ Արցախը «մեր հագով» չէ, և «Արցախը տանք, հանգիստ ապրենք» լափաբանաձևն է առաջնորդում։
Աշխարհը տեսավ ամերիկյան խեղկատակի մերկությունը։ Աշխարհը տեսավ ու հասկացավ, որ դեմոկրատիայի անվան տակ ինչ սոսկալի հանցանքների են պատրաստ կայսրությունները։
Ի դեպ․ ամերիկյան «դեմոկրատիայով» հիացողնե՛ր, խնդրում եմ ինձ պատմե՛ք ամերիկյան մայրցամաքի բնիկների մասին։ Ո՞ւր են նրանք։
Իսկ շատ հայերի հիացմունքին արժանացած Իսրայելը ամեն պահ հերթական անգամ ի ցույց է դնում սեփական դեմքը։ Իսրայելը պատրաստ է ոտնահարել ամեն բարոյականություն, ամեն չափ ու սահման․ նա անգամ իր սինագոգն է ռմբահարում․․․
Դեռ ամիսներ առաջ Իսրայելը հարյուր հազարավոր արաբների սովամահության դատապարտեց, ցեղասպանեց ու ոչնչացրեց։
Իրանի կանանց գլխաշորերի, հիջաբների մասին մտահոգ աշխարհը (հայ հասարակությունը) անտարբեր մնաց։ Զատո աշխարհի ամենահումանիստ հայ հասարակությունը թքած ունի դրա վրա, բանց նա սրտացավ է, որ Իրանում կանանց հիջաբ են պարտադրում։ Եվ այս պատերազմում հայության զգալի մասի համակրանքը մեր թշնամի Ադրբեջանին զինող, հայության շահերը միշտ ոտնահարող Իսրայելի կողմն է։ Այն Իսրայելի, որը շարունակ ոտնահարում է անգամ Երուսաղեմի հայոց սրբավայրերը, այն հրեայի, որը բացեիբաց փողոցում թքում է ամեն քրիստոնյայի երեսին, ինչ է թե նա․․․ քրիստոնյա է։
Բայց հայ քրիստոնյան անթաքույց համակրանք է տածում իր երեսին թքող հրեայի նկատմամբ․ դե, մյուս կողմում մահմեդակյան պարսիկն է, ինչպես սիրում է ձևակերպել մեր զատո աշխարհի ամենան․․․ մյուս կողմում մոլլան է․․․ Եվ կրոնական նախապաշարումները հերթական անգամ ոտնահարում են դրկիցին, ցեղակցին ու բարեկամին սատարելու պատվի կոդեքսը․․․
Եվ աշխարհը վաղուց է յուրացրել «ոսկե կանոնը», այն, ինչ չի կարելի աշխարհին՝ արտոնված է հրեաներին։ Եթե հրեային սպանում են, դա ցեղասպանություն է, իսկ երբ հրեան է ցեղասպանում՝ դա օրինաչափություն է և աստվածային նախախնամություն․․․
Մինչդեռ սթափ դատող մարդը տեսավ, թե բարոյապես որքան սնանկ են թե՛ Ամերիկան, թե՛ մանավանդ՝ Իսրայելը։
Իրանում ինչ ռեժիմ է՝ իմ գործը չէ։ Ես պատրաստ եմ և պարտավոր եմ ընդունել Իրանի ժողովրդի ցանկացած որոշում։ Բայց Իրանն իմ բարեկամն է և ամենամերձավոր դրկիցը։ Ա՛յն դրկիցը, որ միշտ ձեռք է մեկնել մեզ անհրաժեշտ պահին։ Ողջունում եմ Իրանին՝ տարած ռազմական հաղթանակի համար, սատարում եմ Իրանին՝ չարիք Իսրայելի դեմ մղվող պատերազմում։ Կեցցե՛ս Իրան»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց