«Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ում փաստացի ունենք 0 տոկոս հարկով աշխատող միկրոբիզնես»․ Բաբկեն Թունյան
![]() «Կարո՞ղ ենք ասել, որ մենք Հայաստանում փաստացի ունենք հարկային ռեժիմ միկրոբիզնեսի համար, որտեղ 0 տոկոս հարկ է աշխատում»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին՝ հարցրեց Բաբկեն Թունյանը։ «Իհարկե, դեռ 2020թ․ հուվարի 1-ից ունենք այսպիսի համակարգ ներդրված, խոսքը միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգի մասին է, ըստ որի՝ ձեռնարկատերերը ձեռնարկատիրական հարկ չեն վճարում՝ շահութահարկ, ԱԱՀ, շրջանառության հարկ։ Ավելին՝ որոշ դեպքերում նրանք ազատված են նաև հարկային գործակալի պարտավորությունների կատարումից»,- պատասխանեց պաշտոնյան։ «Ըստ էության՝ միակ պահանջը որ կա, իրացման շրջանառության իրական ծավալների հայտարարագրելն է»,- հավելեց Պողոսյանը։ «Սա այն դեպքերից է, երբ փաստացի մի քանի տարի անում ենք այն, ինչը որ ինչ-որ մարդիկ մտածում են, որ նոր կարելի է անել ու դա ներկայացնում են ինչ որ բան»,- իր խոսքում ասաց Բաբկեն Թունյանը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
