Իշխանությունն իր վախերն այլևս չի կարողանում թաքցնել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 7-ի համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնության հավակնող և այդ քվեներն արդեն իր գրպանում երևակայող իշխող ուժը երեկ բացահայտեց, որ իրականում բոլորովին այդպես չէ, և իրենք ամեն գնով փորձում են փակել ընդդիմադիրների ճանապարհը: Երեկ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանական ծանր մարտերից հետո ՔՊ-ին մի կերպ հաջողվեց հաղթանակ տանել և Ընտրական օրենսգրքում փոփոխություն իրականացնել, որ ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», չկարողանա ընտրություններին մասնակցել Սամվել Կարապետյանի անվան տակ։ Մի քանի ձախողված փորձից հետո թեժ պայքարում անցկացրին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որով ասվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»։ Հիմա ներկայացնենք այս օրենսդրական նախաձեռնության պատմությունը. ընդամենը երկու տարի առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերին, ՔՊ-ն Ընտրական օրենսգրքից հեռացրել էր այն դրույթը, որով արգելվում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն օրերս հիշեցրել էր, որ 2025 թվականից առաջ Ընտրական օրենսգիրքն արգելում էր նման հնարավորությունը, սակայն 2024թ. դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ, առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու, այդ արգելքը հանվել է։ «Ինձ ահագին զարմացնում է իշխանություններից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել Ընտրական օրենսգիրքը, բայց հետո այդ փոփոխության պատճառով գլուխները պատով են տալիս»,- նշել էր Իոաննիսյանը։ Թե որն է այս դրույթը հանել-դնելու պատճառը, ինչու է այն հանվել օրենսգրքից, ապա վերականգնվել, և հիմա նորից են փորձում վերականգնել, ՔՊ-ից երեկ այդպես էլ հստակ պատասխաններ չհնչեցին: Միակ բացատրությունն այն էր, թե իբր տեխնիկական վրիպակ է եղել, չեն նկատել, երբ նկատել են՝ այսինքն հիմա, որոշել են կրկին չեղարկել, քանի որ ամբողջովին համամասնական ընտրակարգի դեպքում իբր անթույլատրելի է անձանց անունով քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Փաստորեն, մի քանի տարվա ընթացքում տասնյակ անգամներ Ընտրական օրենսգիրք փոխած իշխող ուժում չի գտնվել գեթ մեկ կոճակ սեղմող, որ սեղմելուց առաջ իրեն նեղություն տար և կարդար օրենքի նախագիծը, մինչդեռ միլիոնավոր դրամների պարգեւավճար են ստանում՝ իբր լավ աշխատանքի համար։ Եթե անգամ ընդունենք, որ այդ փոփոխության բովանդակային մասով, իսկապես, չկան առարկություններ, սակայն ընտրություններից երկու ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովն արգելել է խաղի կանոնների փոփոխություն կատարել և ԸՕ հիմնական դրույթներ փոխել։ Երեկ, ընդդիմադիրների այս նկատառումներին ի պատասխան, ՔՊ-ականները թութակի պես պնդում էին, որ ընդամենը տեխնիկական վրիպակ են շտկում։ Եվ այդ համառ ու անհիմն պնդումներով էլ ցույց էին տալիս, որ նոր փոփոխությունն արվում է բացառապես ընդդեմ Սամվել Կարապետյանի՝ բացահայտելով իշխող ուժի սարսափն ընդդիմադիր թիվ մեկ դաշինքից։ Անգամ պրոիշխանական Դանիել Իոաննիսյանը, որ երեկ խորհրդարան էր եկել այլ գործերով, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այդ կարգավորումը, արգելքը պետք է, բայց այդ արգելքն ընտրություններից երկու ամիս առաջ բերելը խնդրահարույց է։ «Եթե այս փոփոխությունը լիներ գոնե մի քանի ամիս առաջ, մենք դա կողջունեիք։ Ակնհայտորեն, որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձեւավորել կամ ձեւավորում, եւ հիմա նրանք որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու»,- ասաց նա»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա կռիվ եք տալիս անվան հե՞տ». Գոհար Մելոյան (տեսանյութ)
5709:18
Ազգային ժողովի արտահերթ նիստն իրականում Սամվել Կարապետյանի դեմ է. «Հրապարակ»
6909:06
ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. «Ժողովուրդ»
7609:00
«Արևմուտքը նույնքան բազմազան է, որքան արևելքը. Ռուսաստանն էլ է քաղաքակրթորեն «արևմուտք»». Գեմաֆին Գասպարյան
7703:06
«Բազմաթիվ «կեղծ մարգարեներ» և քաղաքական ուժեր են ի հայտ եկել և գալու են». Արա Պապյան
11401:06
«Տարակուսելի է, որ Իրանը պատերազմը դադարեցնելու համար երկաթ-բետոնե երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից». Արման Մելիքյան
11300:36
