«Իրանի հետ երկկողմ հրադադարը կգործի երկու շաբաթ». Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկու շաբաթ երկկողմ հրադադար կգործի։ Թրամփը Truth Social-ում նշել է. «Համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա երկկողմանի հրադադար կլինի։ Պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և զգալի առաջընթաց ենք գրանցել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության համար կոնկրետ համաձայնությունների հասնելու գործում»։ «Մենք Իրանից ստացել ենք տասը կետից բաղկացած առաջարկ և կարծում ենք, որ դա բանակցություններ վարելու համար ընդունելի հիմք է։ Նախկինում եղած գրեթե բոլոր վիճելի հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Սակայն երկշաբաթյա ժամկետը թույլ կտա համաձայնագիրը վերջնականացնել և իրականացնել»,- հավելել է նա։ Ըստ Իրանի պետական հեռարձակողի՝ 10 կետից բաղկացած առաջարկը ներառում է՝ Իրաքի, Լիբանանի և Եմենի դեմ պատերազմի լիակատար դադարեցում, Իրանի դեմ պատերազմի լիակատար և մշտական դադարեցում՝ առանց ժամկետային սահմանափակման, տարածաշրջանում բոլոր հակամարտությունների ամբողջական դադարեցում, Հորմուզի նեղուցի վերաբացում, Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար պայմանների սահմանում, փոխհատուցման վճարում Իրանին, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում, Իրանի միջոցների և ԱՄՆ-ում սառեցված ակտիվների ապաարգելափակում. Իրանը պարտավորվում է միջուկային զենք ձեռք չբերել: |

«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
9118:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
6417:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
15717:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
8217:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
10317:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
8117:18
