Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում
![]() Հյուսիսարևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 8-ին, 11-12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Երևան քաղաքի ապրիլի 08-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 29°C (2013թ.) Եղանակային առաջիկա կանխտեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
|

«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան
5221:18
«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ
7121:09
«Տնային կալանքի դեմ էլ ենք առարկելու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4620:54
«Առաջադրել են մեղադրանք․ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»․ Արմեն Ֆերոյան (տեսանյութ)
5820:48
Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում
10320:43
«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9420:42


