«Վաղուց դուրս ենք եկել «Սամվելի մոտ՝ քյաբաբնոց» ունենալու տրամաբանությունից»․ Արսեն Թորոսյան
![]() Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր ԱԺ–ն ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։ Փոփոխությամբ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների, դաշինքների անվանումը չի կարող պարունակել անձնանուն։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ իշխանությունը վախենո՞ւմ է «Սամվել Կարապետյան» անուն–ազգանունից, և այդ պատճառո՞վ է նման փոփոխության գնացել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Կարծում եմ, որ մենք վաղուց դուրս ենք եկել մոտավորապես «Սամվելի մոտ․ քյաբաբնոց» ունենալու տրամաբանությունից, կլինի դա քաղաքական ուժ, թե այլ բան։ Հարիր չի մեզ նման ժողովրդավարական և խորհրդարանական երկրին ունենալ նման կարգավորում, որ ինչ-որ մեկի անունը կարող է լինել որևէ ուժի կամ դաշինքի անվանման մեջ, այնպես, ինչպես համայնքներում է դա կարգավորվում, և այդ բացթողումը մենք պարզապես լրացնում ենք․․․ Կարծում եմ, որ մենք բացարձակ վախեցողի տպավորություն չենք թողնում, և այն ուժերը, որ իրենց հորջորջում են ուժեղ, իրականում աշխարհի ամենաթույլիկ ուժեր են»։ |

«44-օրյա պատերազմի մասնակցի թևը չկա, աչքը չկա, տարել բաժին, ծեծել են»․ վարդենիսցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
3721:06
«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին
7520:42
«Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է պայթել երեք օրից»․ Թրամփ (տեսանյութ)
11220:34
«Ուժեղ Հայաստան»-ը և «ՀայաՔվե»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
4720:30
«Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է՝ տարածելով ադրբեջանական թեզը»․ Մեսրոպ Առաքելյան
8120:18
«5 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
8820:00
