«Արտեմիս 2» առաքելության անձնակազմը դեպի Լուսնի հակառակ կողմը թռիքից հետո վերադառնում է Երկիր
170
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2026 թ., 19:12
![]() ՆԱՍԱ-ի «Արտեմիս 2» առաքելության անձնակազմի 4 տիեզերագնացները վերադառնում են տուն՝ դեպի Լուսնի հակառակ կողմը 7-ժամյա թռիչք իրականացնելուց հետո, որի ընթացքում նրանք Երկրից ռեկորդային հեռավորության վրա են գտնվել։ Այս մասին գրում է BBC-ն։ Ինչպես ակնկալվում էր, անձնակազմը գիշերը Լուսնի հակառակ կողմով է անցել և այդ ընթացքում 40 րոպեով կորցրել է կապը Երկրի հետ։ Կարճ ժամանակ անց տիեզերանավը մի քանի հազար կիլոմետրով մոտեցել է Լուսնի մակերևույթին, և անձնակազմը ականատես է եղել արևի լրիվ խավարման։ Նախորդ օրը «Արտեմիս 2» տիեզերագնացները գերազանցել են Երկրից հեռավորության ռեկորդը, որը գրանցվել էր 1970 թվականին «Ապոլոն 13» առաքելության կողմից՝ 400,171 կիլոմետր (248,655 մղոն)։ ՆԱՍԱ-ն հայտարարել է որ «Արտեմիս 2»-ը հասել է Երկրից 406,771 կիլոմետր հեռավորության։ ![]() |

«Ոչնչացրել են Արցախի Հանրապետության ողջ արխիվը». Գևորգ Դանիելյան
6900:30
«Գյումրիում Նիկոլը Մակրոն խաղացնելու համար 1 միլիոն դոլարանոց համերգ է կազմակերպում». Ռուբեն Մխիթարյան
7400:18
««Վարձու աշխատողի» «Լեքսուս»-ը, թիկնազորն ու «ոտնահարված իրավունքները»». Սամվել Աշոտյան
6800:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում մայիսի 1-2-ը
85Երեկ, 23:48
Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևեր»-ը կուղարկի ԵՄ
106Երեկ, 23:30
Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում
106Երեկ, 22:36

