«Իրանը խոցել է աշխարհում մեծությամբ չորրորդ նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ի պատասխան Իրանի նավթաքիմիական արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվածների, այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում։ Իրանի նման գործողությունները պատերազմում ունեն օպերատիվ արձագանքման բնույթ, իսկ երկարաժամկետ իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում նաև հետպատերազմական շրջանում, որին միտված օրենսդրական քայլեր է ձեռնարկում այս երկրի խորհրդարանը մի կողմից, և դիվանագիտական աշխատանք Օմանի հետ ԱԳՆ-ն՝ մյուսից։ Երեկ, երբ Սպիտակ տանը ներկայացվում էր ամերիկյան խոցված ինքաթիռի օդաչուի՝ Իրանի տարածքից տարհանման գործողությունը, ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Քեյնն ուշագրավ հայտարարություն է արել, որից կարելի է եզրակացություններ անել սովորական իրանցիների՝ այս պատերազմում վարքագծի մասին։ Նա, մասնավորապես, նշել է, որ տարհանման գործողության ժամանակ տեղի բնակիչներից նույնիսկ փոքր հրազեն ունեցող յուրաքանչյուր իրանցի կրակ է բացել ամերիկյան ուղղաթիռների վրա»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Իրանը «ամենախիստ ձևով» կկանխի ռազմանավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած փորձ». ԻՀՊԿ
6609:45
Իսլամաբադում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
7309:28
«Հիշեք այս դրվագն ու Մակրոնի մատը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8009:06
«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
11401:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
10800:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
194Երեկ, 23:21
