«Երևանի քաղաքապետարանի դուրս գրած գումարները հայտնի չէ՝ ինչ նպատակով են ծախսվում»․ Արմենակ Դանիելյան
![]() Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում տիրող բարձիթողի վիճակի, շարժակազմերի անմխիթար ու անսարք վիճակով շահագործելու և թաքնված կոռուպցիայի մասին»։ «Երևանի քաղաքապետարանը «Երևան ավտոբուս»-ի համար դուրս է գրում գումարներ, սակայն չգիտես այդ գումարներն ինչ նպատակով են ծախսվում։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսները և Գազելներն անմխիթար վիճակում են գտնվում, տեխզննման արդյունքում խնդիրներ հայտնաբերվելուց հետո էլ շարունակում են շահագործվել, որի պատճառով վտանգում են թե իրենց, թե ուղևորների կյանքը։ Երբ վարորդները պահանջում են վերացնել խնդիրները, ասում են՝ չկա գումար։ Իսկ երբ վարորդներն ասում են՝ մեքենայի շարժիչի յուղը պետք է փոխարինվի, պատճառաբանում են, որ ֆիլտր չունեն։ Թանկացրեցին տրանսպորտը, սակայն չբարելավվեց վիճակը, նաև ավելի վատացրեցին վարորդների վիճակը՝ հիմա էլ պարտավորեցնելով վարորդներին ուղեվճարների հավաքագրումներն անել։ Ուզում եմ հիշեցնել, որ վարորդը հսկից չէ, վարորդը միան վարորդ է»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։ Աղբյուրը` Արմենակ Դանիելյան |

«Ոչնչացրել են Արցախի Հանրապետության ողջ արխիվը». Գևորգ Դանիելյան
6900:30
«Գյումրիում Նիկոլը Մակրոն խաղացնելու համար 1 միլիոն դոլարանոց համերգ է կազմակերպում». Ռուբեն Մխիթարյան
7400:18
««Վարձու աշխատողի» «Լեքսուս»-ը, թիկնազորն ու «ոտնահարված իրավունքները»». Սամվել Աշոտյան
6800:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում մայիսի 1-2-ը
85Երեկ, 23:48
Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևեր»-ը կուղարկի ԵՄ
106Երեկ, 23:30
Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում
106Երեկ, 22:36
