«Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք օբյեկտների և Քուվեյթի ավիաբազաներին»․ #PressTV
![]() Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է Իսրայելում մի շարք օբյեկտների և Քուվեյթի ավիաբազաներին հարվածելու մասին, հաղորդում է Press TV-ն։ «Թել Ավիվի հյուսիսում և հարավում գտնվող առանցքային օբյեկտները, Հայֆայի ռազմավարական կենտրոնները, Բեեր Շևի քիմիական գործարանները և Պետահ Տիկվայում իսրայելական զորքերի կուտակումները խոցվել են բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Քուվեյթում հարձակումների թիրախում էին երկու օբյեկտներ։ ««Ալի ալ-Սալեմ» ավիաբազայի մի քանի թռչող սարքեր խոցվել են ճշգրիտ հրթիռներով և անօդաչու ԱԹՍ-ներով։ Քուվեյթում գտնվող ԱՄՆ «Ալ-Ադիրի» ավիաբազան ենթարկվել է հրթիռային և ԱԹՍ-ների հարձակման, որի արդյունքում ոչնչացվել են ուղղաթիռների անգարներ և ամերիկյան զինվորական անձնակազմի համար նախատեսված օբյեկտներ»,- հավելում է լրատվամիջոցը։ Հարվածներ են հասցվել նաև Բաղդադում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» բազայի հրամանատարական և վերահսկողական կենտրոններին, սակայն դրանք իրականացվել են Իրաքի իսլամական դիմադրության կողմից։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
