«Տարակուսելի է, որ Իրանը պատերազմը դադարեցնելու համար երկաթ-բետոնե երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոքր-ինչ տարակուսելի է, որ Իրանը պատերազմը դադարեցնելու համար այն չվերսկսելու վերաբերյալ երկաթ-բետոնե երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից։ Այդպիսի թղթի վրա գրված երաշխիքներ գոյություն չունեն։ Միակ երաշխիքը, որն իրեն հիմնականում արդարացրել է հազարամյակների ընթացքում, դա պատանդների փոխանակումն է։ Գուցե Իրանի իշխանությունները առաջարկեն Թրամփին, որպես հնարավոր պայմանավորվածությունների կատարման երաշխիք իրենց փոխանցել իր եւ վարչապետ Նեթանյահուի մի խումբ հարազատների ու մտերիմների, պարտավորվելով հայելային սկզբունքով նաեւ իրանցի պատանդներ տալ ԱՄՆ-ին ու Իսրայելին։ Առավել եւս, որ նրանց պատանդառության ժամկետը ժողովրդավար իշխանությունների ընտրականության շնորհիվ խիստ սահմանափակ կլինի։ Յուրաքանչյուր նորընտիր իշխանություն նոր պատանդներ հանձնելով ետ կբերի հներին»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Իրանը «ամենախիստ ձևով» կկանխի ռազմանավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու ցանկացած փորձ». ԻՀՊԿ
6609:45
Իսլամաբադում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
7309:28
«Հիշեք այս դրվագն ու Մակրոնի մատը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8009:06
«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
11401:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
10800:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
194Երեկ, 23:21
