«2 տարի է՝ ՊՆ-ին ասում եմ՝ շաբաթը մեկ է զորքը լողանում». Հայկ Սարգսյան
![]() «Ասում են՝ Սարգսյան Հայկն իր փիառի համար է անում։ Ի՞նչն եմ իմ փիառի համար անում, բանակի համար եմ անում, փիառի համար անելուց լինեի՝ 50 տարի այս խմբակցության պատգամավոր կլինեի»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «2024թ․ փակ հանդիպումներից մեկում պատգամավորներից մեկը հարց տվեց բանակում թոքաբորբով մահվան դեպքի վերաբերյալ, որ հավանաբար սառը ջրով լողացել է: Պաշտպանության նախարարն ասաց՝ դե մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկ ա, բազմաթիվ բանակներում տենց ա։ Ուսումնասիրել եմ տասնյակ բանակների փորձը։ Բազմաթիվ երկրներում զինվորներն ամեն օր լողանում են. Հայաստանում, Աֆրիկյան մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած մի քանի երկրում է, որ շաբաթը մեկ են լողանում։ 2 տարի է խնդրում եմ Պաշտպանության նախարարին, ասում եմ՝ շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծենք, թող ամեն օր լողանա, լրացուցիչ ծախս չի սա։ 2 տարի անցել է՝ նույն վիճակն է»,- մանրամասնել է Հայկ Սարգսյանը։ Հիշեցնենք՝ այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: |

«Հայը հայի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի, ազգի տեսլականը ո՞րն է». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)
4201:00
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պուտինին
106Երեկ, 23:55
«Վարչապետը հայտարարում է, որ բոլոր նորակառույց դպրոցները մատչելի են. եկեք՝ ստուգենք». Մուշեղ Հովսեփյան
78Երեկ, 23:36
Արդեն 4 օր է՝ Բանավան թաղամասի 1-ին շենքի նկուղները ջրի տակ են
85Երեկ, 23:12
«Եթե Թուրքմենիայում Ալիևը սրան հանձնարարի ձերբակալել Անիին, կարող եք վստահ լինել՝ կձերբակալի». Դավիթ Վանյան
70Երեկ, 22:48
«Ռուսական լրտեսական կենտրոններ են». ԵԽ պատգամավորները պահանջում են փակել ռուսական տները
155Երեկ, 22:07
