Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.

«Կա՞ մեկ այլ քաղաքական ուժ, որ այսքան հալածանքից հետո՝ մնացել է»․ Արա Պապյան

84
Այսօր, 13:24
«Կա՞ մեկ այլ քաղաքական ուժ, որ այսքան հալածանքից հետո՝ մնացել է»․ Արա Պապյան

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմանք ասում են՝ «ԱԺԲ-ն թույլ է»։
Լո՞ւրջ։
Կա՞ Հայաստանում մեկ այլ քաղաքական ուժ, որ
այսքան հալածանքից հետո՝ մնացել է,
այսքան ստից ու կեղծիքից հետո՝ չի լռել,
այսքան տեղեկատվական բլոկադայից հետո՝ դեռ խոսում է,
այսքան տուգանքներից, բռնություններից, կալանավորումներից ու դատերից հետո՝ դեռ պայքարում է։
Ոչ միայն կա, այլ նաև՝
գործ է անում Հայաստանում,
գործ է անում միջազգային հարաբերություններում,
ստեղծում է ազգային միտք ու ազգային գաղափար։
Քաղաքական ուժը գործով են չափում։
Իսկ գործը երևում է։
Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական հանրային դաշտում հաղթել ու թևածում են այն մտքերը, որոնց համար տարիներ առաջ հալածում էին Ազգային ժողովրդավարական բևեռին»։

Աղբյուրը`   Արա Պապյան