Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.

«Թմրամիջոցների տարածումը հասել է ահագնացող տեմպերի»․ Մեսրոպ Առաքելյան

51
Այսօր, 12:00
«Թմրամիջոցների տարածումը հասել է ահագնացող տեմպերի»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թմրամիջոցների տարածումը վերջին շրջանում հասել է ահագնացող տեմպերի՝ սպառնալով ազգային անվտանգությանը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին առգրավվել է 214 կգ տարբեր տեսակի սինթետիկ թմրամիջոց, ինչը 2024 թվականի համեմատ 5,5 անգամ ավելի է։
Սինթետիկ թմրամիջոցները (մեթամֆետամինը, մեֆեդրոնը և այլն) արհեստական ծագման նյութեր են և բնության մեջ այդ ձևով գոյություն չունեն։ Դրանք արագ են ազդում ուղեղի վրա, ունեն բարձր ազդեցություն, և նույնիսկ փոքր չափաբաժինը կարող է վտանգավոր լինել։ Առաջացնում են սրտանոթային խնդիրներ և լուրջ հոգեկան խանգարումներ։
Երևույթը հատկապես աղետալի ազդեցություն ունի դեռահասների վրա, որոնք հաճախ, չգիտակցելով վտանգը, հայտնվում են ծուղակում։ Կախվածության մեջ ընկնելով՝ նրանք վնասում են իրենց առողջությունը, խաթարում կրթությունը և վտանգում ապագան։
Այս չարիքի դեմ պայքարը պետք է դառնա պետական ռազմավարություն։ Այստեղ կարևոր անելիք ունեն բոլոր օղակները՝ իրավապահ մարմիններից մինչև կրթության ոլորտի պատասխանատուներ, հասարակության տարբեր շերտեր, լրատվամիջոցներ և այլն»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան