Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.

«Իրանը դեռ անակնկալներ ունի մատուցելու այս հակամարտության մեջ». Արա Պողոսյան

79
Այսօր, 22:12
«Իրանը դեռ անակնկալներ ունի մատուցելու այս հակամարտության մեջ». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանը դեռ անակնկալներ ունի մատուցելու այս հակամարտության մեջ։
Որքան շուտ կանգնի պատերազմը, այնքան շահավետ կլինի բոլոր կողմերի համար։
Միջազգային մի հանդեսի համար գրված հոդվածում (որը դեռ չի հրապարակվել) գրել էի, որ Իրանի վերջին անակնկալը կլինի սեփական «Samson Option»-ը, եթե հակամարտությունը երկարի...
Բերված նկարում դեռևս պատերազմի սկզբի դրությամբ Իրանի սպառազինության հնարավորություններն են, այժմ այդ հնարավորությունների սահմանը 2500 կմ շառավղից աճել է մինչև 4500 կմ -ի։
Սակայն անակնկալները դեռ առջևում են, և եթե Իրանը դիմանա ճնշումներին ու միաժամանակ ցույց տա ժամանակակից պատերազմներում իր չընդհատվող կարողությունները, ապա Մերձավոր Արևելքում կփոխվի ուժերի հարաբերակցությունը»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան