ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասին
![]() Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զգուշացրել է, որ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Միացյալ Նահանգների և Իսրայելի ցանկացած հետագա հարձակում կհանգեցնի թշնամական օբյեկտներին ուղղված էլ ավելի հզոր պատասխան հարվածների, հաղորդում է Press TV-ն: ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի բաժինը կիրակի առավոտյան տարածած հայտարարության մեջ հայտնել է, որ ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերը «հրդեհել են» թշնամական օբյեկտները ԱՄԷ-ում, Բահրեյնում և Քուվեյթում՝ «Ճշմարիտ խոստում - 4» գործողության 96-րդ ալիքի շրջանակում: Ըստ ԻՀՊԿ հայտարարության, պատասխան հարվածները հասցվել են ի պատասխան Քարաջի B1 կամրջի և Մահշարի նավթաքիմիական գործարանների վրա հակառակորդների դաժան հարձակումների: Ի հավելումն այս առավոտ կոնկրետ ռազմական թիրախներին հասցված հարվածների՝ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ կհետևեն ավելի ինտենսիվ հարձակումներ: |

«Դավիթի ուշքն ու միտքն այն է, որ զատկական հաղորդություն ստանա»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
8920:18
«Այս օրերին տագնապի մեջ են Միջին Արևելքի հայկական համայնքները»․ Արամ Ա
5919:48
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցականը պետք է անհապաղ ազատվի կալանքից»․ Արման Թաթոյան
7619:06
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ճրագալույցի Պատարագի (տեսանյութ)
8219:01
Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է․ Եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (տեսանյութ)
8318:06
«էսօր երբ մտնեք եկեղեցի՝ աղոթքի, հիշե՛ք Դավիթին»․ Նիկողոս Հովհաննիսյան
10017:24
