«Առաջիկա շրջանում ՌԴ-ի քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ լինելու է ավելի կոշտ». Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան «իրավունք ունի» քննարկելու Հայաստանի քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, հստակ քաղաքական ազդակ է՝ ուղղված Երևանին։ Պեսկովի շեշտադրումը արտացոլում է Մոսկվայում խորացող անվստահությունը Հայաստանի գործող իշխանության նկատմամբ։ Ռուսաստանի համար խնդիրը միայն պատմական կապերը չեն․ առանցքայինն այն է, թե ինչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը և որքանով են պահպանվում ռուսական ռազմավարական շահերը տարածաշրջանում։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինի, Ալեքսեյ Օվերչուկի և Պեսկովի հայտարարությունները մեկ շղթայի տարբեր օղակներ են։ Դրանք համակարգված ազդակներ են, որոնց միջոցով Մոսկվան փորձում է ոչ միայն արձանագրել իր դիրքորոշումը, այլ նաև ազդել Երևանի քաղաքական վարքագծի վրա՝ հատկապես ընտրական գործընթացից առաջ։ Առանձնահատուկ կարևոր է նաև Ղարաբաղի թեմային վերաբերող հատվածը։ Պեսկովը հստակ արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշումը կայացվել է առանց Ռուսաստանի մասնակցության։ Սա փաստի մեխանիկական արձանագրում չէ, այլ քաղաքական ուղերձ․ Մոսկվան այլևս չի պատրաստվում կրել պատասխանատվություն այն որոշումների համար, որոնք ընդունվել են Երևանի կողմից։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը հրաժարվում է լինել «քավության նոխազ» Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում։ Փաստացի, Փաշինյանի ներկայիս քաղաքական կուրսը երկիրը բերել է մի կետի, որտեղ «բազմավեկտոր» քաղաքականությունը սկսել է ընկալվել որպես անվստահություն առաջացնող վարքագիծ արտաքին գործընկերների համար։ Եվ հենց այստեղ է Մոսկվայի ուղերձի բուն իմաստը․ «երկու աթոռի վրա» խաղը այլևս ընդունելի չէ։ Սա նշանակում է, որ առաջիկա շրջանում Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ լինելու է ավելի կոշտ, ավելի հաշվենկատ։ Իսկ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները դառնում են ոչ միայն ներքաղաքական մրցակցության հարթակ, այլև աշխարհաքաղաքական ընտրության կարևոր հանգրվան։ Նիկոլ Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան՝ ապավինելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ աջակցությունը ու հիմա ստանում է ռուսական հակազդեցություն»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
