Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.

«Գիտենք, թե ով է Սամվել Կարապետյանը, բայց երբ տեղին և անտեղին կրկնում եք` հակառակ էֆեկտ է ունենում». Մհեր Մկրտչյան

95
Այսօր, 18:06
«Գիտենք, թե ով է Սամվել Կարապետյանը, բայց երբ տեղին և անտեղին կրկնում եք` հակառակ էֆեկտ է ունենում». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանը...
Որ մի 50 անգամ էլ կրկնեմ՝ կզզվեք չէ՞
Իսկ եթե հումորը դնենք մի կողմ հարգելի «Մեր Ձևով»-ի անունից խոսացողներ՝ տպավորություն է, որ պլան եք կատարում:
Մենք բոլորս գիտենք, թե ով է Ս. Կարապետյանը՝ հարգում ենք և մեծ հույսեր կապում: Բայց երբ տեղին և անտեղին կրկնում եք՝ հակառակ էֆեկտ է ունենում՝ հայերի մոտ հաստատ:
Այո, ես շարունակում եմ հավատալ, որ այս պահին միակն եք, ով կարող է համախմբել իր շուրջ ու հաղթել նիկոլիզմը: Ուրեմն կաջակցեմ, բայց ոչ կույր կամ պարտադրված:
Հա, հիմա գրելու են՝ ինչի եք քննադատում հանրային՞՞՞՞
Միանգամից պատասխանեմ՝ լավ եմ անում: Ունեմ դրա հիմնավորումն ու միտք արտահայտելու ազատությունը»: