«Փաշինյանը գիտի, որ այդ քարտեզը հենց ինքն է դրել «կասկածի տակ»»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Շատերն են արձանագրել, որ պետությունների ղեկավարները իրենց հագուստին կարող են փակցնել պետության դրոշը, կամ զինանշան, բայց ոչ քարտեզ, ոչ պետության տարածքային ուրվագիծ: Ինչո՞ւ: Դա շատ պարզ բան է: Որովհետև քարտեզը չի ասում ոչինչ: Օրինակ, մարդիկ ճանաչում են ԱՄՆ, երբ տեսնում ենք այդ երկրի դրոշը, բայց ճանաչելիության տեսանկյունից շատերին կարոող է ոչինչ չասել, եթե ԱՄՆ նախագահը իր վրա փակցնի ԱՄՆ քարտեզ-կրծքանշան: Ի վերջո քչերին է հետաքրքած լինելու ԱՄՆ սահմանային ուրվագիծը: Հետևաբար, պետության ճանաչելիության տեսանկյունից կիրառվում է դրոշ-կրծքանշանը, որը նույնականացման և ասոցացման առավել պարզ, առավել հանրաճանաչելի, առավել մատչելի տարբերակն է: Ըստ այդմ, պետության հանրաճանաչման համար չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակցնում է քարտեզ-կրծքանշանը: Հարց է առաջանում՝ հապա ինչի՞ համար: Որովհետև, այդ Փաշինյանը շատ լավ գիտե, որ այդ քարտեզը հենց ինքը դրել է «կասկածի տակ»: Այո, հենց իր քաղաքականությամբ նա այդ քարտեզը դրել է «կասկածի տակ», այլ ոչ թե «փրկել» այն: Ու հիմա քարտեզ-կրծքանշանով Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել ալիբի, որովհետև, կրկնեմ՝ հիանալի պատկերացնում է ու նաև գիտե, թե այդ քարտեզի վերաբերյալ ինչ ահռելի մարտահրավերներ է կուտակել Ադրբեջանի պահանջներին անձնատուր լինելու գնով կառուցած քարոզչական «խաղաղության» դիմաց: Նիկոլ Փաշինյանը քարտեզ-կրծքանշանով լուծում է ոչ թե նախընտրական խնդիր, այլ՝ քաղաքական ալիբիի, հենց այն քարտեզի հանդեպ, որ փակցրել է իր կրծքին: Վերստին հարց տանք՝ ինչու չի մեկնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որի հանձնաժողովների կանոնադրությունը հաստատել են դեռ 2024 թվականի հոկտեմբերին, իսկ սահմանազատման ու սահմանագծման ուղղությունը համաձայնեցրել են 2025 թվականի հունվարին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
