«Մարդկային տեսքով արարածներ կան, որոնք ոչ հիշողություն ունեն, ոչ էլ՝ նույնիսկ հավի խելք»․ Ոսկան Սարգսյան
256
Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ., 16:12
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կենդանիներն էլ հիշողություն ու խելք ունեն։ Շանը փայտով խփես, շունը միշտ դա կհիշի ու վատ կվերաբերի քեզ։ Հավին ջու-ջու կանչելով՝ կուտ տուր, կմոտենա, բայց եթե մի քանի անգամ խաբես, ջու-ջու կանչես ու կուտ չտաս, հավը քեզ չի մոտենա, կհասկանա, որ իրեն խաբում ես։ Սակայն մարդկային տեսքով հազարավոր արարածներ կան, որոնք ոչ հիշողություն ունեն, ոչ էլ՝ նույնիսկ հավի խելք ու շարունակում են անվերապահ հավատալ իրենց փուչ կտեր տվածին, իրենց 100 անգամ խաբածին։ Եթե մի անգամ քեզ խաբեցին, դու մեղավոր չես, որովհետև կարգին մարդու տեղ ես դրել, վստահել ես նրան, ով արժանի չէր քո վստահությանը։ Եթե նույն անձը քեզ նորից է խաբում, ուրեմն՝ հիմար ես։ Կարող եք իմ գրածը քաղաքականացնել, որովհետև գրածս հենց դրա մասին է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
