Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.

«Շատ տարիներ հետո նրա մասին անպայման կհիշեն»․ Արա Պողոսյան

115
Այսօր, 15:12
«Շատ տարիներ հետո նրա մասին անպայման կհիշեն»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շա՜տ տարիներ առաջ էր՝ 2004 թվականը, Առագաստանավային սպորտի Հայաստանի առաջնությանը նաև Զորի Բալայանն էր եկել և Արցախի թիմը։
Այդ տարիներին ծովն ու առագաստանավը սիրող պատանիներիս համար Կիլիկիա նավը ռոմանտիկա էր, ու մեր պարապմունքները նպատակ՝ մի օր հայտնվելու Կիլիկիայի տախտակամածին Զորի Բալայանի նավապետությամբ և ճեղքել օվկիանոսների ալիքները, ու Սևանի փոխարեն հաղթահարել իսկական ծովային պատնեշներ:
Միայն տարիներ անց պետք է Զորի Բալայանի մասին կարդայի արդեն որպես Արցախյան շարժման նահապետներից մեկը, ինչպես և Սիլվա Կապուտիկյանը։
Այսօր Զորի Բալայանը դեռ կմնա որպես չհասկացված ու չընկալված, բայց շատ տարիներ հետո նրա մասին անպայման կհիշեն, ու կհիշեն նոր վերածննդի ճանապարհին...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան