Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.

«Կհեռանա՛ս, և ամեն օր չենք քննարկի ստերի մեջ թաղված լրագրողի հերթական էժանագին հնարքները». Արթուր Խաչիկյան

81
Այսօր, 01:06
«Կհեռանա՛ս, և ամեն օր չենք քննարկի ստերի մեջ թաղված լրագրողի հերթական էժանագին հնարքները». Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս խմբավորման ղեկավարի ցանկությունը պետք է դրական ընդունել. այո՛, իսկապես, մենք այլևս չենք ուզում նահատակներ ու զոհեր լինել։ Այո՛, մենք ուզում ենք ապրել խաղաղության և հանգստության մեջ։ Մենք այլևս չենք ուզում տանջվել։
Եվ որպեսզի մենք չտանջվենք, ու այլևս պատերազմ չլինի, սա պետք է հեռանա։ Նա, ով բերեց 3 պատերազմ և 4 հարձակում, ով սպանդի ուղարկեց մեր 5000 տղաներին, ով ժամանակին չկանգնեցրեց պատերազմը, ով մեզ հասցրեց լիակատար կապիտուլյացիայի, պետք է հեռանա։ Ահա այն ժամանակ մենք այլևս չենք տանջվի ու կապրենք խաղաղության մեջ։ Իսկ սա միտումնավոր հրահրեց այս պատերազմը և դիտավորյալ պարտվեց այն, որպեսզի կոտրի մեր ժողովրդին, վախեցնի մեզ, որպեսզի մեզ ենթարկի թշնամու բոլոր պահանջներին։
Կհեռանա՛ս, և պատերազմ այլևս չի լինի, ու մենք կդադարենք տանջվել, և ամեն օր չենք քննարկի ստերի մեջ թաղված լրագրողի հերթական էժանագին հնարքներն ու հիմար որոշումները։
Ինչ վերաբերում է նրա կամակատարին, որն այսօր սպառնացել է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, հրապարակավ կոչ եմ անում այդ մարդկանց վերջապես ցուցաբերել տղամարդկային բնավորության գոնե մնացորդներ և կատարել իրենց խոստումը։ Ասել եք՝ դուրս եկե՛ք։ Հենց վաղն էլ դուրս եկեք, արեք վերջապես այն, ինչ խոստացել էիք, այն, ինչի համար ձեզ իշխանության բերեցին։ Կանե՞ք։ Իշխանությունը զավթելուց ի վեր՝ այս 8 տարվա ընթացքում դուք ստեղծե՞լ եք ԵՄ կազմի մեջ անցնելու իրական ծրագիր։
Աջակցում եմ ձեզ և հրապարակավ կոչ եմ անում կատարել խոստումը և անհապաղ դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Տղամարդ եղե՛ք, պահեք ձեր խոսքը։ Կկարողանա՞ք։ Թե՞ պարզապես շաղակրատում եք բազառի կնիկների նման։ Բլեֆ ե՞ք անում։ Դե արե՛ք, ձեր կյանքում գոնե մեկ անգամ տղամարդ եղեք։ Եվ այն ժամանակ մենք բոլորս կտեսնենք, թե որքան մարդ կմնա ձեր աղանդում, երբ Հայաստան գան ցուրտը, սովը, խավարն ու թշվառությունը։
Սպասում ենք ձեր գործողություններին։ Ցույց տվեք, որ ձեր խոսքը գոնե 5 ցենտ արժե։ Դուք գրա՞զ էիք ուզում։ Ահա՛ իմ գրազը»։

Աղբյուրը`   Արթուր Խաչիկյան