Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.

«Նիկո՛լ, հերիք է խաբես․ դասատուներին ասում են՝ ազատման դիմում գրի, եթե ՔՊ-ին չես աջակցելու»․ Գևորգ Պետրոսյան

112
Երեկ, 23:54
«Նիկո՛լ, հերիք է խաբես․ դասատուներին ասում են՝ ազատման դիմում գրի, եթե ՔՊ-ին չես աջակցելու»․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է․ «Այսօր համատարած կերպով, Նիկոլ Փաշինյանի ցուցումով մարզպետները կանչել են դպրոցների տնօրեններին ու այլ աշխատակիցների և պարտադրել են ներկայացնել աշխատանքից ազատման դիմում, եթե պատրաստակամություն չեն հայտնում ծառայել ՔՊ-ի՝ քաղաքական պատուհասների նախընտրական քարոզարշավին և ընտրություններին։ Սա պետք է արժանանա իրավապահ մարմինների ուշադրությանը։ Բա ո՞ւր է դատախազությունը, թե՞ միայն քաղաքական այլախոհների դեմ է գործում․․․ Նիկո՛լ, հերիք է, արա, ժողովրդին խաբես․․․ Դասատուներին ու դպրոցների տնօրեններին կանչում են, ասում են՝ արի ազատման դիմում գրի, եթե գալիք ընտրություններում ՔՊ-ին չես աջակցելու։ Ամոթ չե՞ս անում, էդ է քո թա՞փը․․․»։

«Նիկոլ, հերիք է խաբես դասատուներին ու դպրոցի տնօրեններին ասում են՝ ազատման դիմում գրի, եթե ՔՊ-ին չես աջակցելու»․ Գևորգ Պետրոսյան