«Ժառանգություն» կուսակցությունը կսատարի Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված դաշինքին
![]() «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին և սատարել Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված դաշինքին։ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում նշված է. «Հիմք ընդունելով ազգային-ազատական արժեբանական դրույթները, հենվելով ծավալած գործունեության և հրապարակված քաղաքական հայտարարությունների վրա, արժևորելով «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային խոսքն ու միջազգային հարթակներում կատարած հետևողական աշխատանքը՝ արձանագրում ենք: Ա. Հայաստանի Հանրապետությունն ակնհայտ գոյութենական աղետի եզրին է՝ շարունակական տխեղծ հայրենատվության, նսեմացած ազգային ինքնագիտակցության և նպատակների, արդեն երեք տարի հայրենազրկված Արցախի, մեր ինքնության կարևորագույն վեմի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ոտնահարված իրավունքների, կորսված ու խեղված տասնյակ հազարավոր ճակատագրերի, միասնության՝ խաթարված, անարժեք, արհեստական համակարգերի տեղապտույտից այսդին: Վերոընդգծյալը՝ և ոչ միայն, արդյունք և հետևանք է տակավին իշխող խմբակի անկարող անգործության, իսկ արդեն վերջին շրջանում՝ ակնհայտ հանցավոր, ժողովրդավարական արժեքների հետ աղերս չունեցող գործունեության: Սեփական վերարտադրության անասնական մոլուցքը տրորել է ամենը, ինչը կարևոր է՝ ժամանակը, ինքնությունը, ազգային միասնությունը, հավատը և արժանապատվությունը: Բ. Պատուհասած գոյաբանական աղետը մինչև գալիք համապետական ընտրությունների պաշտոնական մեկնարկը մեզնից և քաղաքական տիրույթի հանձնառու միավորներից պահանջում է հստակ մշակված, քաղաքական ճշգրիտ հաշվարկված հակազդեցության գործողություններ Հայրենիք-Սփյուռք համերաշխության պատվարի ներքո՝ համազգային համախմբման աներկբա արտահայտում, հայրենատվության հերթական արարների բացառման, արժանապատիվ խաղաղության և ստեղծարար-կենարար աշխատանքի համար համաշխարհային ամբողջական ռեսուրսների ներառում, հայկական Արցախում մեր հայրենակիցների անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի առաջմղում: Գ․ Մերժելով պետականության կազմաքանդմանն ուղղված քաղաքականությունը, հետամուտ՝ հայ մարդու և հայկականության խնդիրներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է․ Չմասնակցել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին։ Հաշվի առնելով ներքաղաքական առկա դասավորվածությունը, գնահատելով կուսակցության քաղաքական կապիտալն ու ռեսուրսները՝ աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը՝ բացառելով անգամ աննշան մեղսակցությունը ազգակործան աննախադեպ արհավիրքի վերարտադրմանը: Պատասխանատու ենք և պարտական՝ հային, հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը»: |

«Ժառանգություն» կուսակցությունը կսատարի Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված դաշինքին
2722:24
«Յուրաքանչյուր խաչելության հետևում միշտ կա մի Հուդա»․ Միքայել Մինասյան
4922:12
«Իրանական դիմադրության պատասխանը՝ ենթակառուցվածքների թիրախավորմանը»․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)
5921:54
«Իրական Հայաստան» անվան տակ ՀՀ-ն դարձնում են «Արևմտյան Ադրբեջան»․ Ոսկան Սարգսյան
5821:42
Իրանական ցեղերը խոցել են ամերիկացի օդաչուին որոնող երկու «Black Hawk» ուղղաթիռ. ԻՀՊԿ
6821:41
«Ժամանակը սպառվում է․ Իրանի վրա իսկական դժոխք կիջնի»․ Թրամփ
9721:17
