Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.

«18-ամյա հայի մասին այնպես են արտահայտվում, ոնց որ թշնամի է․ դուք ի՞նչ ցեղատեսակից եք»․ Գայանե Ասլամազյան

107
Այսօր, 03:06
«18-ամյա հայի մասին այնպես են արտահայտվում, ոնց որ թշնամի է․ դուք ի՞նչ ցեղատեսակից եք»․ Գայանե Ասլամազյան

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այս սահմռկեցուցիչ տեղեկության ֆոնի վրա մեծաքանակ «անասուններ» (այլ բառերը հարիր չէ օգտագործել) նմանատիպ քոմենթներ են գրում և հարյուրավոր այլ կենդանիներ համաձայնում են: Այս մի քանի օրվա ընթացքում ևս մեկ անգամ ապացուցվեց, թե ինչպես են ատում հայերին, հայերի մեջ ապրած ու մեծացած, իրենց հայ կոչող արարածները: Երիտասարդների մասին լուրերի տակ գրած քոմենթները կարդում ու վատանում ես 18-ամյա հայի նկատմամբ ատելության քանակից: Որակով, սովորող, եկեղեցի այցելող հայ երիտասարդի մասին այնպես են արտահայտվում ոնց որ թշնամի է: Դուք ո՞վ եք, ի՞նչ ցեղատեսակից եք, ընտանիք չունե՞ք, երեխա չունե՞ք..»։