Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 04 ապրիլի, 2026 թ.

Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ․ «Հրապարակ»

68
Այսօր, 09:12
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցը յուրօրինակ ճամփաբաժան է դարձել: Ռուսաստանում հասկացել են, որ Փաշինյանն այլևս ամբողջությամբ Արևմուտքի կամակատարն է՝ ընդդեմ Ռուսաստանի, և հիմա «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ, որ, այլևս, չեն հանդուրժելու նրանց կրավորական կեցվածքը․ նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն․ կա՛մ կոշտ արձագանքեն ՀՀ իշխանությունների ապազգային գործողություններին, խաղեր չտան, մասնավորապես՝ հստակ արտահայտվեն Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի մասով, կա՛մ պատրաստ լինեն, որ լուրջ դժվարություններ են ունենալու Ռուսաստանում:
ՌԴ հայկական էլիտան առաջիկա ամիսներին ստիպված կլինի դիմել ոչ այնքան հրապարակային հայտարարությունների, որքան կոնկրետ գործողությունների։ Ի դեպ, հայ հասարակությանը եւս ժամանակ է տրվել՝ որոշելու՝ Փաշինյանին պահո՞ւմ են՝ առաջիկա նյութական և այլ զրկանքների գնով, թե՞ մերժում են»։