Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 ապրիլի, 2026 թ.

«Եվս մի փոքր ժամանակ, և մենք կարող ենք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը»․ Թրամփ

166
Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ., 21:36
«Եվս մի փոքր ժամանակ, և մենք կարող ենք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական հարթակում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին կարճ ժամանակ է պետք Հորմուզի նեղուցը բացելու համար։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։

«Եվս մի փոքր ժամանակ, և մենք կարող ենք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը և կարողություն կուտակել։ Դա իսկական «շատրվան» կլինի ամբողջ աշխարհի համար», - գրել է քաղաքական գործիչը։