«Այս հեռախոսազրույցին հարկ է նայել նաև Պուտին-Փաշինյան հանդիպման պրիզմայով». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ըստ հաղորդագրությունների, քննարկել են բնականաբար Իրանի շուրջ վիճակը, արձանագրել են, որ համընկնում են դիրքորոշումները այն հարցում, որ պետք է պատերազմի շուտափույթ դադար եւ դիվանագիտական գործընթաց՝ փոխզիջումների հիման վրա: Սա իհարկե թերևս ընդհանուր արձանագրումն է, որովհետև մեծ հաշվով այս հարցում մոտեցումները իրականում այնքան էլ նույնական չեն: Համենայն դեպս, Ռուսաստանի համար իրավիճակն առայժմ թերևս ավելի շատ օգտակար է, քան հակառակը, թեև իհարկե շրջադարձի ռիսկեր պարունակում է: Թուրքիայի համար ռիսկն այն է, որ բավականին նկատելի են Անկարային պատերազմ ներքաշելու փորձերը: Այդ իմաստով, թուրքերն իհարկե կցանկանան, որ պատերազմը դադարի, թեև այստեղ էլ կունենան իրենց հաշվարկները: Թուրքիայի և Ռուսաստանի համար առավել էական խնդիր է թերևս սևծովյան ավազանը, և ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինացիերը փորձում են թիրախավորել Հարավային հոսք գազատարը, որ Թուրքիային մատակարարում է ռուսական գազ և տարանցում նաև դեպի եվրոպական որոշ երկրներ: Սևծովյան ավազանը Թուրքիայի և ՌԴ համար զգայուն է մի շարք այլ առումներով, և այստեղ իհարկե նրանք քննարկելու ահագին բան կունենան: Այդ ամենով հանդերձ, կարծում եմ այս հեռախոսազրույցին՝ հատկապես թուրքական կողմի նախաձեռնության պարագայում, հարկ է նայել նաև ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման պրիզմայով կամ «ելակետով»: Կարո՞ղ էին Էրդողանի մոտ առաջանալ հարցեր՝ Փաշինյանի հետ հանդիպման բացման խոսքում Պուտինի տրամադրվածության ու շեշտադրումների իմաստով: Ես կարծում եմ, որ կարող էին: Ըստ իս, այդ թեման ամենևին երկրորդական չէր լինի նրանց հեռախոսազրույցի տողատակերում: Էրդողանն իհարկե կարող էր «որսալ», որ Պուտինի խոսքը Փաշինյանի հետ հանդիպմանն աննախադեպ խիստ էր իր տողատակում, ու նախազգուշացնող: Հետևաբար, իհարկե, նրա մոտ առաջանալու էին հարցեր, թե արդյո՞ք Մոսկվան մտադիր է Հայաստանում առաջ գնալ այսպես ասած նախաձեռնողական տրամաբանությամբ, թե՞ պարզապես թույլ չտալ Հայաստանի իշխանության այսպես ասած «արխայինացում»: Սա իհարկե ամբողջ դիապազոնը չէ, սակայն ընդհանուր առմամբ հարցն անշուշտ բազմիմաստ տրամադրությունն է, որ արտահայտվեց հանդիպման հրապարակային մասում, և առավել սրեց ոչ հրապարակային՝ ճաշի սեղանի շուրջ դեմ առ դեմ զրույցի վերաբերյալ ինտրիգը: Իսկ Թուրքիան իր դիրքորոշումը արտահայտել է բաց, արտաքին գործերի նախարար Ֆիդանի հայտարարությամբ, դեռ շաբաթներ առաջ, որ շահագրգռված են Փաշինյանի քաղաքականության շարունակությամբ: Հետևաբար այստեղ առաջանում է հնարավոր ինտրիգ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների միջև: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել հակամարտությունը
4516:29
«Փաշինյանի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա»․ Դերենիկ Մալխասյան
8514:48
«Իրանը կործանարար հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի օբյեկտներին»․ Զոլֆաղարի
11114:17
«Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով»․ Լևոն Զուրաբյան
7313:48
«Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ցույց տվեց, որ Ռուսաստանի համբերությունը սպառվում է»․ Սուսլով (տեսանյութ)
11813:12
«Եթե պատերազմից հետո տրամադրված էիր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ մեծ գումարներ ուղարկեցիր Արցախ»․ Էրիկ Բեգլարյան
7313:06
