Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2026 թ.

«Մոսկվան, Փաշինյանին քննադատելու միջոցով, աջակցում է նրա համակիրների քանակի աճին». Արման Մելիքյան

167
Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ., 20:54
«Մոսկվան, Փաշինյանին քննադատելու միջոցով, աջակցում է նրա համակիրների քանակի աճին». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի հայաթափումից հետո Հայաստանում ՌԴ հանդեպ վերաբերմունքը նկատելի բացասական երանգավորում է ձեռք բերել, ինչը չի կարող Մոսկվայի համար աննկատ մնալ։ Այլ հարց է, որ վերաբերմունքի այդ փոփոխությունը ևս կարող է օգտագործվել ռուսական ընթացիկ շահերն առաջ մղելու համար։ Կարելի է ենթադրել, որ Կարապետյանին սատարելով Մոսկվան վերջինիս իմիջին ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։ Ու, ընդհակառակը՝ Փաշինյանին քննադատելու, երբեմն էլ ստորացնելու միջոցով, աջակցում է նրա համակիրների քանակի աճին։ Քաղաքական աճպարարությունը ծուռ ճամփաներ է փնտրում»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան