Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.

«Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը կոչվում է «մեղադրել զnհին». Գեղամ Ստեփանյան

96
Այսօր, 18:12
«Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը կոչվում է «մեղադրել զnհին». Գեղամ Ստեփանյան

«Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի, խտրական վերաբերմունքի դրսևորումներին բախվել ենք հենց առաջին օրերից։ 2023թ․ Արցախի կորստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն էր ամեն ձևով գտնել մեղավոր այդ ամենի մեջ և մեղադրել մարդկանց Արցախի կորստի հարցում։ Եվ դրսևորումներից մեկը հենց դա է, որը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «մեղադրել զոհին»։ Սա շատ հաճախ է կիրառվում, մենք ունեցանք նման դրսեւորում՝ Արցախը թողնել փախչելու մեջ մեղադրանքներ հնչեցին ԱԺ նախագահի կողմից, նման մեղադրանք հնչեց նաև մետրոյում տեղի ունեցած դեպքի ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- Արցախի հանրային խորհրդի կազմակերպած արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսևորումների թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Երբ ամբողջությամբ մերկացվեց այդ քարոզչության քաղաքականությունը՝ տեսանք, թե ովքեր են կանգնած դրանց հետևում։ Այն իրականացվում է պետական իշխանությունների կողմից՝ անթաքույց կերպով և տարածվում է իշխանական մեդիառեսուրսներով և նրանց սպասարկող կեղծ և իրական օգտատերերի միջոցով»,- ընդգծեց Ստեփանյանը։