«Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ցույց տվեց, որ Ռուսաստանի համբերությունը սպառվում է»․ Սուսլով
![]() Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ցույց տվեց, որ Ռուսաստանի համբերությունը սպառվում է։ Այս մասին հայտնել է ՌԴ բարձրագույն տնտեսագիտական համալսարանի դասախոս և «Վալդայ» ակումբի փորձագետ Դմիտրի Սուսլովը։ «Մեր տեսանկյունից, Հայաստանի ներկայիս կուրսը Ռուսաստանից վերջնական խզումը դարձնում է ժամանակի հարց, ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները, Ռուսաստանը սա ընկալում է ոչ թե որպես դիվերսիֆիկացիա, այլ որպես աստիճանական անցում դեպի հակառակորդի կողմը։ Ռուսաստանը մտադրություն չունի պարզապես հետևելու, թե ինչպես է Հայաստանը շարժվում դեպի Արևմուտք, աստիճանաբար կրճատում է համագործակցությունը Ռուսաստանի հետ և պահպանում այդ համագործակցության որոշ տարրեր պարզապես այն պատճառով, որ այս պահին այլընտրանք չկա: Համապատասխանաբար, Ռուսաստանը խնդրում է Հայաստանին որոշում կայացնել: Եթե մենք դաշնակիցներ և գործընկերներ ենք, ապա դեմ չենք Հայաստանի հարաբերությունների խորացմանը Միացյալ Նահանգների և Եվրոմիության հետ, բայց դա չպետք է ուղեկցվի Ռուսաստանին՝ Հայաստանի տնտեսությունից դուրս մղելով և սեղմելով, ինչպես նաև չպետք է ուղեկցվի ռուս-հայկական հարաբերությունների նվազեցմամբ»,- նշել է նա: |

«Մենք Իրանին կվերադարձնենք քարի դար»․ Թրամփ (տեսանյութ)
810:36
«Հակաքաղաքագիտական մտքերը կրկնում է միջպետական միջազգային հանդիպումների ժամանակ»․ Արա Պողոսյան
5309:54
«Իրանն այլևս սպառնալիք չէ». Թրամփ (տեսանյութ)
8609:49
Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»
5209:30
Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»
6909:18
Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
6609:06
