Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.

«Սա հիբրիդային պատերազմ է՝ Նիկոլ Փաշինյանի և Հ1-ի կողմից»․ Արտաշես Իկոնոմով

65
Այսօր, 12:54
«Սա հիբրիդային պատերազմ է՝ Նիկոլ Փաշինյանի և Հ1-ի կողմից»․ Արտաշես Իկոնոմով

«Սա հենց հիբրիդային պատերազմ է մեր ժողովրդի հանդեպ՝ Նիկոլ Փաշինյանի և իր կողմից ղեկավարվող Հ1-ի կողմից։ Մի կողմից նա ամեն օր մարդկանց շեղում է իր անհեթեթ պահվածքով, մյուս կողմից՝ Հ1-ը զավթված է իր դաշնակիցների, կուսակցականների կողմից, և թույլ չեն տալիս մարդկանց ներկայացնել իրենց տեսակետները»,- դատախազության դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ իրավապաշտպաններ բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով «քրեական հետապնդում սկսել Հանրային հեռարձակման հանձնաժողովի ղեկավարության և Հ1 հեռուստաալիքի ղեկավարության նկատմամբ»։

«Սա հիբրիդային պատերազմ է՝ Նիկոլ Փաշինյանի և Հ1-ի կողմից»․ Արտաշես Իկոնոմով