Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.

«Այս պատերազմն ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք»․ Վարդան Ոսկանյան

55
Այսօր, 11:54
«Այս պատերազմն ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի դեմ ընթացող պատերազմը վերջանականպես ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք։

Իրանական կրթական, բժշկական և դեղագործական հաստատությունների վրա հարձակումներն, ընդհանրապես, նոր երևույթներ են, որոնք ցույց են տալիս, որ աշխարհում, որքան էլ դա ցավալի լինի, այժմ գործում են «ջունգլիների օրենքները»։

Այլ պետության քաղաքական ղեկավարության սպանությունները և դրանով «հպարտանալը» ևս խոսում են այն մասին, որ աշխարհը մուտք է գործել նոր և չափազանց վտանգավոր մի շրջափուլ։

Եթե որևէ առանձին վերցրած անձ պայթեցնի դպրոց, համալսարան, դեղագործական ինստիտուտ և կամուրջ կամ սպանի որևէ երկրի ղեկավարի, ապա նա, անշուշտ, ահաբեկիչ է, բայց երբ նույն բանը արվում է պետական մակարդակով, ապա նույնիսկ միջազգային ատյաններում չի էլ դատապարտվում։

Գայլային այս «օրենքները» շատ ավելի խոցելի են դարձնում հատկապես այն երկրները, որոնք ունեն համեմատաբար սահմանափակ պաշտպանական ռեսուրսներ, ուստի, որքան էլ տարօրինակ թվա, աշխարհում էլ ավելի շատ պետություններ այլևս սկսելու են մտածել միջուկային զենքի ստեղծումով սեփական անվտանգության երաշխավորման մասին»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան