Փենթագոնն աշխատանքից ազատել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետին
1238
Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ., 11:20
![]() Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն աշխատանքից ազատել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջին, հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարարությունը՝ առանց պատճառները նշելու։ «Գեներալ Ռենդի Ջորջն անմիջապես կհեռանա ԱՄՆ բանակի 41-րդ շտաբի պետի պաշտոնից։ Պատերազմի նախարարությունը շնորհակալություն է հայտնում գեներալ Ջորջին մեր երկրին ծառայելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, որը X-ում հրապարակել է Փենթագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը։ CBS News-ի հաղորդմամբ՝ աշխատանքից ազատվել են նաև երկու այլ բարձրաստիճան սպաներ՝ գեներալ Դեյվիդ Հոդնը, որը ղեկավարում էր բանակի վերապատրաստման և վերափոխման հրամանատարությունը, և գեներալ-մայոր Ուիլյամ Գրինը, որը ղեկավարում էր հոգևոր կորպուսը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
