«Իրանի հաղթանակից հետո ի՞նչ ընթացք կունենան հայ-իրանական հարաբերությունները»․ Նաիրի Հոխիկյան
64
Այսօր, 10:06
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շաբաթներ առաջ Իրանի դեսպանի հետ հանդիպմանը նրանից մի արտահայտություն լսեցի, որը ինձ համար այդ հանդիպման գլխավոր ուղերձն էր՝ ասված տողերի արանքում, հասկացողների համար։ Դեսպանն ասաց, թե իրանական կողմի համար անհասկանալի է Հայաստանի իշխանության վարքագիծը ընթացող պատերազմում և երբեմն հակաիրանական շարժմանը միանալը։ Օրինակ, ՀՀ ԱԳ նախարարի զանգելը Ադրբեջանի իր գործընկերոջը և համերաշխություն հայտնելը Իրանի կողմից իբր թե հարձակումը դատապարտման համար։ Բացի այդ, իրանական կողմը խիստ նյարդային տարավ Հայաստանի կառավարությանը մոտ կանգնած հրեա միսիոներների, մասնավորապես, Հակոբ Պուրսլիի մասնակցությունը Իրանի դեսպանության դիմաց տեղի ունեցող ագրեսիվ ակցիաներին։ Ավելին, այդ բողոքի ակցիաները և հարձակումների փորձերը հենց հրեա Հակոբ Պուրսլին էր կազմակերպում, որը Նիկոլ Փաշինյանի առերևույթ մտերիմն է։ Այդպես երևում է նրանց համատեղ նկարներից ու շփումներից։ Իրանի համար նաև անհասկանալի էր Երևանում կազմակերպված «հարգանքի տուրքը Իրանի ագրեսիայի հետևանքով զոհված ամերիկացի և հրեա զինվորների» հիշատակին։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի իշխանությունը համոզված էր, թե Իրանը չի դիմանա ամերիկյան ու իսրայելական հարվածներին, շուտ կփլուզվի, ու լավ կլինի, որ իրենք ի սկզբանե կանգնեն հաղթողի կողմը։ Իրանի դեսպանը մի քանի անգամ ասաց, որ իրենք դա ընդունում են ի գիտություն և հետագայում հաշվի կառնեն։ Հիմա՝ պատերազմի 33-րդ օրը ԱՄՆ-ն միջոցներ է փնտրում բախումը դադարեցնելու համար, Թրամփն անընդհատ խոսում է հաշտության անհրաժեշտության մասին, ԱՄՆ-ում արդեն տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, տնտեսական ճգնաժամ է սկսվում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Մերձավոր արևելքում, գրեթե ամենուր։ Իսրայելը քայքայման եզրին է, երկրի մեծ մասն ավերակների է վերածվել իրանական հրթիռների հետևանքով։ Գրեթե կասկած չունեմ, որ շնորհիվ իր երկարատև կամքի, Իրանը կհաղթի այս պատերազմում, բայց ինձ մտահոգում է, թե Իրանի այդ հաղթանակից հետո ինչ ընթացք կունենան հայ-իրանական հարաբերությունները։ Ես գոնե իրանական դեսպանությանը խնդրել եմ հաշվի առնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարքագիծը տվյալ դեպքում չի ներկայացնում Հայաստանի ժողովրդի, հայկական ազգային շահը»։