Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.

«Թրամփը դառնում է Ամերիկայի ամոթը»․ Հակոբ Բադալյան

64
Այսօր, 09:48
«Թրամփը դառնում է Ամերիկայի ամոթը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհին «քաղաքակրթություն» սովորեցնող երկրի նախագահն ուրախությամբ ազդարարում է, որ փլուզել են Իրանի ամենախոշոր կամուրջը, որը ինժեներական բավականին բարդ կառուցվածք ունեցող շինություն էր՝ ըստ մասնագետների:
Դժվար է ասել, թե քաղաքակրթության որ «փուլն» է այդպիսի պահվածքը, երբ մարդը կարող է ոգևորված արձանագրել, որ կամուրջ են խոցել Իրանում:
Ու սա այն դեպքում, երբ ամեն օր հայտարարում է Իրանին ջախջախելու մասին: Թրամփը, որ իսկապես կարող էր դառնալ Ամերիկայի մեծ լինելու նոր մեկնակետ, ըստ էության դառնում է Ամերիկայի ամոթը:
Շատ նման է հայաստանյան իր «գործընկերոջը», որը ութ տարի առաջ կարող էր իսկապես դառնալ նոր որակով Հայաստանի, Հայաստանի վերբեռնման մեկնակետ, բայց ընդամենը շալակեց կորուստների ու ողբերգությունների բեռ ու Հայաստանը դրեց անարժանապատիվ ծանրության տակ:
Հավանաբար այդ ընդհանրությունն է նաև պատճառը, որ «լեզու գտան» իրար հետ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան